Հայաստանի Պատմության Թանգարան

Թանգարան
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
հուշանվերներայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
մուտքն ազատ էոչ
սրճարանոչ
Ավտոկայանատեղիոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1919 թ․
ք․ Երևան Հանրապետության հրպ., 4

Պատմության թանգարանը հիմնադրվել է 1919թ-ին, և ի սկզբանե կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Այցելուների համար թանգարանը իր դռները առաջին անգամ բացել է 2 տարի անց։ Թանգարանը ներկայիս անունը ստացել է 2003թ.-ին։
Պատմության թանգարանը բաղկացած է ավելի քան 400 հազարից ավելի հնագիտական, ազգագրական, դրամագիտական, վավերագրական և այլ նմուշներից՝ արտացոլելով Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից (մեզանից մեկ միլիոն ութ հարյուր հազար տարի առաջ) մինչև մեր օրերը։
Հնագիտական հավաքածուն իր մեջ ներառում է տարածաշրջանի հուշարձաններից տարբեր տարիներին պեղված պալեոլիթյան, նեոլիթ – էնեոլիթյան, բրոնզեդարյան եվ վաղ երկաթի դարաշրջանների, Ուրարտուի, վաղ հայկական շրջանի, հելլենիստական, միջնադարյան ժամանակաշրջաններից առարկաներ։
Ազգագրական հավաքածուում կարելի է տեսնել պղնձագործության, զինագործության, փայտագործության, գործվածքի ինքնատիպ նմուշներ, ինչպես նաև ազգագրական-վավերագրական լուսանկարներ։ Դրամագիտական հավաքածուի բաժնում գտնվում են մետաղադրամների, թղթադրամների, նամականիշների, մեդալների հարուստ նմուշներ։
Վավերագրերի հավաքածուի մեջ ներառված է XVII – XXI դարերին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, ճարտարապետական հուշարձանների և վիմագիր արձանագրությունների նեգատիվներ, դրոշներ, կնիքներ, հասարակական, քաղաքական, ռազմական գործիչների անձնական արխիվներ:
Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը` քարի դարից սկսած մինչև մեր օրեր։ Սակայն այս պահին հասանելի են մշտական ցուցադրության՝ քարի դարից մինչև միջնադարն ընկած ժամանակահատվածը ներկայացնող ցուցասրահները։ Ցուցադրությունը կառուցված է ժամանակագրական հաջորդականությամբ և յուրաքանչյուր ցուցասրահ կրում է իր բովանդակությանը համապատասխանող խորագիր։ Դրանք են՝
  «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար»
  «Իրականության և առասպելների միջով․ բրոնզի դար»
  «Երկաթի դար»
  «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիայնիլի»
  «Ուժ և գեղեցկություն․ Անտիկ Հայաստան»
  «Քրիստոնյա Հայաստան»

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00

Կիրակի՝ 11:00-17:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար նախօրոք պայմանավորվել։

Հայերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 4000 դրամ

Անգլերեն/Ռուսերեն/Ֆրանսերեն/Իտալերեն/արաբերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 5000 դրամ

 

Առկա է թեքահարթակ։

 

 

Տոմսեր

Մուտքի տոմս - 2500 դրամ

Աշակերտական, ուսանողական տոմս - 1250դրամ

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար։

Կոնտակտներ
+374-10-582761 +374-55-520691
historymuseum.am@gmail.com, admin@historymuseum.am
armenian-history.mus.am
https://historymuseum.am/
Նման վայրեր
Մոտակա վայրեր